Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտնում է, որ «COVID-19»-ի մուտացիայի ենթարկված տեսակը հայտնաբերվել է Եվրոպայի 22 երկրում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ՏԱՍՍ գործակալությունը տեղեկացնում է, որ այս մասին հայտարարություն է արել Առողջապահության համաշխարհային կազմակերպության Եվրոպայի տարածաշրջանային բյուրոյի տնօրեն Հանս Կլյուգեն Կոպենհագենում կայացած բրիֆինգի ընթացքում:

 

«Ինչպես բոլոր վիրուսները, COVID-19-ը նույնպես ժամանակի ընթացքում փոխվել է: Ես հասկանում եմ անհանգստությունը SARS CoV-2 (VOC) տարբերակի հնարավոր ազդեցության հետ կապված: Եվրոպայի 22 երկրում այդ նոր տարբերակը հայտնաբերվել է»,-նշել է նա: Կլյուգեն պարզաբանել է, որ այս նոր տարբերակը տարածվում է ավելի արագ, թեպետ հիվանդությունը, որ նա առաջացնում է, էական փոփոխությունների չի ենթարկվել: SARS CoV-2 (VOC) տարբերակը գրանցվել է բոլոր տարիքային խմբերի շրջանում:

 

ԱՀԿ-ն տեղեկացնում է, որ 2021 թվականի սկզբին Եվրոպայի տարածաշրջանի տարբեր երկրներում ավելի քան 230 մլն մարդ ապրում է ամբողջական մեկուսացման պայմաններում, որոշ երկրներում մտադիր են հայտարարել նոր սահմանափակումների մասին:

07 Հունվար, 2021 20:10
227