Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Այսօր՝ հունվարի 8–ին, Կառավարության նիստում վարչապետ Փաշինյանը ներկայացրեց Հայաստանի տնտեսական և ինստիտուցիոնալ վերափոխման դոկտրինը, ընդգծելով, որ «այն նրա մասին է, թե մենք հիմա որտեղ ենք գտնվում և ուր ենք ուզում շարժվել»։
«Մենք հիմա ունենք բոլորովին ուրիշ տնտեսություն և բոլորովին ուրիշ երկիր, քան ունեինք 2018 թվականին։ 2018 թվականից ի վեր Հայաստանի տնտեսությունը աճել է ավելի քան 50%-ով»:
Անդրադառնալով տնտեսության զարգացմանը՝ Փաշինյանն ասաց, որ բյուջեն սկսվում է նոր տարվա զանգերի, շամպայնի բաժակը բարձրացնելու պահից, իսկ խաղաղության պայմաններում տնտեսությունը նույնպես որոշակիորեն պետք է վերափոխվի և դիրքավորվի։
«Պատմական շանս ենք ստացել, այդ թվում՝ էներգետիկ առումով լինել շատ ավելի ինքնաբավ, շատ ավելի անկախ և շատ ավելի ինքնիշխան»,- հավելեց վարչապետը։
Փաշինյանն ասաց նաև, որ սկսել են քննարկումները, որ առաջիկայում պետք է դիտարկել հարկային այնպիսի նոր օրենսգիրք ընդունելու տարբերակ, որի կարգավորումները կկարողանան ուժի մեջ պահել նույն կարգավորումները, օրինակ, տասը տարի։
Առանց տնտեսական զարգացման՝ որևէ ոլորտում առաջընթաց հնարավոր չէ ապահովել, եզրափակեց նա։
Մանրամասները՝ տեսանյութում