Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ կան տուժածներ
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Հունվարի 19-ին՝ ժամը 16։51-ին, Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նորաշեն գյուղի վերջնամասում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 11-րդ կմ-ին բախվել են «Mercedes-Benz» և «Volkswagen» մակնիշների ավտոմեքենաները։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ երկու տուժած հոսպիտալացվել է բժշկական կենտրոն:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները։
19 Հունվար, 2026 21:30
895
Ողբերգական վթար Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհին
05 Հուլիս, 2025 18:01
Ինչ վիճակում են Ուշիի ոլորանների վթարից տուժած 3 անձինք. ԱՆ-ն մանրամասներ է հայտնել
03 Նոյեմբեր, 2026 22:45
Վթար Ուշիի ոլորաններում․ կա 8 զոհ, 3 վիրավոր
03 Նոյեմբեր, 2026 22:06
Էվերեստի մերձակայքում բախվել է երկու ուղաթիռ․ կա զոհ
03 Նոյեմբեր, 2026 16:42