Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Դավոս կժամանի մոտ երեք ժամ ուշացումով, որտեղ նա կմասնակցի Համաշխարհային տնտեսական ֆորումին։ Այս մասին Դավոսում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը։

«Կարծում եմ՝ նախագահ Թրամփը կուշանա մոտ երեք ժամ: Ես չեմ տեսել նրա թարմացված ժամանակացույցը»,- ասել է ֆինանսների նախարարը:

Ավելի վաղ ամերիկացի առաջնորդին տեղափոխող ինքնաթիռը, տեխնիկական անսարքությունների պատճառով, Վաշինգտոնի մոտ գտնվող «Էնդրյուս» ավիաբազայում վայրէջք կատարելուց հետո մեկնել էր Ցյուրիխ։ Սպիտակ տան մամուլի տվյալներով՝ Թրամփը տեղափոխվել էր ավելի փոքր ինքնաթիռ։

«Էնդրյուս» ավիաբազա վերադառնալու որոշումը կայացվել էր օդանավի բորտային էլեկտրասարքավորումների աշխատանքի խափանումների հայտնաբերումից հետո։

 

 

411