Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Այսօր՝ փետրվարի 24-ին, ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության, սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է ««Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի» նախագիծը:

Փոփոխություններով առաջարկվում  է մշակութային արժեքների արտահանման լիցենզիա՝ եզրակացություն, մշակութային արժեքներ ժամանակավոր արտահանելու իրավունքի եզրակացություն, որը  թույլատրող փաստաթուղթ է:

Օրենքում ներառվել են նոր եզրույթներ, որոնք հնարարոր են դարձնում ավելի ճկուն և տարանջատված քաղաքականություն իրականացնել մշակութային արժեքների արտահանման պարագայում: Այդ մասին հայտնում են ԱԺ-ից:

Մասնավորապես սահմանվել են hանքագիտության և հնէաբանության հավաքածուների՝ առարկաների արտահանման լիցենզիա՝ եզրակացություն, մշակութային արժեքների «Վերամշակում՝ մաքսային տարածքից դուրս» մաքսային ընթացակարգի կիրառմամբ» արտահանման եզրակացություն թույլատրող փաստաթուղթ, hանքագիտության և հնէաբանության հավաքածուների՝ «Ժամանակավոր արտահանում» և «Վերամշակում՝ մաքսային տարածքից դուրս» մաքսային ընթացակարգերի կիրառմամբ» արտահանման եզրակացություն՝ թույլատրող փաստաթուղթ» հասկացությունները:

Որոշ դեպքերում փոխվել է նաև տուրքի չափը: Այս մասին ասել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը՝ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի  նիստում առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացնելով  ««Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

 Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսդրության շրջանակներում սահմանված մշակութային արժեքների մաքսային գործառնությունների շրջանակն ամբողջությամբ չի ընդգրկում «Պետական տուրքի մասին» օրենքով սահմանված՝ պետական տուրքի տեսակները: Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է  տուրքի տեսակները համապատասխանեցնել ԵԱՏՄ կարգերին:

 Նախատեսվում է, որ  փոփոխությունները կբարձրացնեն  վարչարարության արդյունավետությունը, կկանոնակարգվեն Հայաստանի Հանրապետության համար կարևոր նշանակություն ունեցող մշակութային արժեքների արտաքին առևտուրը, արտահանումը և ներմուծումը:

Նշվել է, որ նախագծով առաջարկվում է պետական տուրքի նոր տեսակների սահմանում,  որոնք կկիրառվեն մշակութային արժեքների արտահանման գործընթացների իրականացման համար: Մասնավորապես նախատեսվում է մաքսային մարմինների կողմից մշակութային արժեքների համար գանձվող պետական տուրքի տարանջատում:

Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել նախագծին: Այն նախատեսվում է ընդգրկել ԱԺ առաջիկա հերթական նիստերի օրակարգի նախագծում:

 

372