Ռուս խաղաղապահները տեղեկություն չունեն Շուշիից հայկական դիրքերից մեկի ուղղությամբ կրակոցների մասին
Ռուս խաղաղապահները տեղեկություն չունեն Ադրբեջանի զինված ուժերի կողմից Շուշիից հայկական դիրքերի ուղղությամբ կրակոցների վերաբերյալ: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ռուս խաղաղապահների առաքելության ներկայացուցիչ Նիկոլայ Կրուչինինը:
Հարցին` արդյոք ճիշտ են լրատվամիջոցներում շրջանառվող տեղեկություններն այն մասին, թե Շուշիից ադրբեջանցիները կրակել են Արցախի ՊԲ դիրքերից մեկի ուղղությամբ, Կրուչինինը պատասխանեց. «Մենք նման տեղեկություն չունենք»:
Լրատվամիջոցներում լուրեր են շրջանառվում, որ Շուշիից ադրբեջանցիները կրակել են Արցախի ՊԲ դիրքերից մեկի ուղղությամբ: Նշվում է, որ մեկ զինծառայող վիրավորվել է, նա վիրահատվել է, վիճակը կայուն ծանր է: «Արմենպրես»-ը փորձում է տեղեկության իսկությունը ճշտել Արցախի Պաշտպանության բանակից:
13 Հունվար, 2021 20:41
508
Բաքվում ընթացող դատավարությունն ավարտվել է. հայտնի են դատավճիռները
05 Փետրվար, 2026 14:12
Արցախի և Էրեբունի փողոցների խաչմերուկում բախվել են «Toyota»-ն ու «ՎԱԶ 2121»-ը
06 Դեկտեմբեր, 2025 00:02
Ինչ ծրագրեր են իրականացվել 2023-ից մինչ այժմ՝ ուղղված ԼՂ-ից բռնի տեղահանվածներին. ԱՍՀՆ-ն ամփոփել է
01 Օգոստոս, 2025 12:15
Դժբախտ պատահարից հետո Արմենն էլի ժպտում է, ինչպես Շուշիի իրենց վերջին լուսանկարում
12 Հուլիս, 2025 16:23
Շուշին Իսլամական համագործակցության կազմակերպության երիտասարդական մայրաքաղաք հռչակելն Ադրբեջանի կողմից պատմության խեղաթյուրում է. «Գեղարդ» հիմնադրամ
22 Ապրիլ, 2024 17:08
Շուշիի ճանապարհին ադրբեջանական բեռնատար է շրջվել. կա զոհ
23 Դեկտեմբեր, 2023 18:08