րծության 73 դեպք, որից 10-ը՝ նախկինում կատարված։

Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 21, թմրամիջոցի հայտնաբերման՝ 9, խարդախության՝ 5, ապօրինի ծառահատման՝ 4, մարմնական վնասվածք պատճառելու, բնակարանային գողության, հարկերից խուսափելու և ընտանեկան բռնության՝ 3-ական, թմրանյութի իրացման՝ 2, անձի առևանգման, կողոպուտի, յուրացման կամ վատնման, շորթման, գույքը դիտավորությամբ վնասելու, զենք-զինամթերքի առգրավման, ազատությունից ապօրինի զրկելու, ծեծի, հրազենն անփութորեն պահելու և 16 տարին չլրացած անձի հետ սեռական հարաբերություն ունենալու՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել է 3 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 2 հետախուզվող։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 3 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 7, կողոպուտի՝ 2, և մարմնական վնասվածք պատճառելու 1 դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 6 պատահար. 1 մարդ զոհվել է, 6-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

55