COVID-19-ի դեպքերի թիվն աշխարհում գերազանցել Է 90 միլիոնը. ԱՀԿ

Կորոնավիրուսով վարակվածների թվաքանակն ամբողջ աշխարհում գերազանցել Է 90 միլիոնը, գրեթե 2 միլիոն մարդ մահացել Է: Այդ մասին տեղեկացնում են Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալները:
ԱՀԿ-ի տեղեկատվության համաձայն, վարակվածների թիվն ամբողջ աշխարհում հասել Է 90 միլիոն 54 հազար 813-ի, մահացել Է կորոնավիրուսով հիվանդացած 1 միլիոն 945 հազար 610 մարդ: Անցած շաբաթ աշխարհում հայտնաբերվել Է COVID-19-ի 546 հազար 16 նոր դեպք եւ մահվան 9 հազար 884 դեպք: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը COVID-19 նոր կորոնավիրուսային վարակի բռնկումը հայտարարել Է համավարակ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
13 Հունվար, 2021 21:47
622
Վերջին 14 օրում Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդության 11 դեպք
26 Հունիս, 2025 12:12
ՀՀ-ում շրջանառվում են ռինովիրուսի, բոկավիրուսի, կորոնավիրուսի հարուցիչներ. ինչ անել բարդություններից խուսափելու համար
25 Հոկտեմբեր, 2024 15:48
Վերջին 7 օրում արձանագրված կորոնավիրուսային հիվանդության դեպքերը նախորդ նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 22.5%-ով. ԱՆ
15 Հոկտեմբեր, 2024 14:54