ՎԶԵԲ-ը պատրաստակամ է շարունակել աջակցությունը ՀՀ կառավարությանը․ Օդիլ Ռենո-Բասսոն՝ Նիկոլ Փաշինյանին
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի նախագահ Օդիլ Ռենո-Բասսոյի հետ։
Զրուցակիցները քննարկել են երկկողմ համագործակցության ընթացքին վերաբերող հարցեր։
Կարևորվել է ՀՀ Կառավարության կողմից իրականացվող բարեփոխումների շրջանակում ակտիվ փոխգործակցության շարունակականությունը, ինչպես նաև մասնավոր հատվածի մրցունակության խթանմանը, փոքր և միջին ձեռնարկությունների զարգացմանը, ենթակառուցվածքների արդիականացմանը միտված համատեղ ծրագրերի արդյունավետ իրականացումը։
Օդիլ Ռենո-Բասսոն ընդգծել է ՎԶԵԲ-ի պատրաստակամությունը՝ շարունակելու աջակցությունը ՀՀ Կառավարությանը տարբեր ոլորտներում նախատեսվող ծրագրերի և բարեփոխումների իրականացման գործում։
10 Մարտ, 2026 19:00
261
Քննարկվել է ՎԶԵԲ-ի հետ համատեղ իրականացվող ծրագրերի ընթացքը. ֆինանսների նախարարն ընդունել է Էլիզաբետտա Ֆալչեթիին
19 Սեպտեմբեր, 2025 17:57
Տիգրան Խաչատրյանը և ՎԶԵԲ-ի Կովկասի տարածաշրջանի ղեկավարն անդրադարձել են երկկողմ համագործակցությանն առնչվող հարցերի
19 Փետրվար, 2025 12:48
Բանկը կենտրոնանալու է ՀՀ տնտեսական դիվերսիֆիկացիայի ամրապնդման վրա. նախարարն ընդունել է ՎԶԵԲ-ի պատվիրակությանը
18 Փետրվար, 2025 19:08