Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Սահամանդրական բարեփոխումների խորհուրդը շատ ակտիվ աշխատում է, մենք ամեն շաբաթ նիստեր ենք հրավիրում և տեքստն արդեն պատրաստ է՝ ինչպես խոստացել էի։ Այս մասին արդարադատության նախարարին կից հասարակական խորհրդի անդրանիկ նիստում ասել է նախարար Սրբուհի Գալյանը։

«Բայց հրապարակման մասով դեռ նորություններ չունեմ, որովհետև որոշվել է տեքստը քննարկել նաև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության խմբակցությունում և վարչությունում, դրանից հետո որոշում կկայացվի տեքստը հրապարակելու մասով»,- ասաց նա։

Գալյանի խոսքով՝ նոր Սահմանադրության «կենտրոնում» կրկին մարդն է՝ քաղաքացին, ժողովուրդը. «Եվ շեղում կառավարման այս կարգից չկա, որովհետեւ այն կարծիքին ենք, որ ժողովրդավարության սկզբունքների լավագույն արտահայտումը հենց պառլամենտարիզմի մեջ է։ Բայց մենք շատ մեծ փոփոխություններ ենք արել այն համատեքստում, որ փորձել ենք ավելի ապակենտրոնացնել իշխանության թևերը և բալանսավորել, օրինակ՝ վերահսկողական մեխանիզմներ տրամադրել ԱԺ-ին վարչապետի գործունեության նկատմամբ և այլն»։

453