Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Մենք ի՞նչ ենք ունենալու, որ կարողանանք կոչ անել մեր բիզնես հանրությանը, որպեսզի նրանք կարողանան ավելի ճկուն գտնվել։ Հիմա մենք ոչինչ չենք ասում մեր բիզնես հանրությանը, թե ինչ ենք անում։ 

Մենք ի՞նչ հաշվարկ ունենք՝ ինչ կարգի կառույցներ կսկսեն այնտեղ աշխատել, ինչ տրանսպորտային փոխադրող միջոցներով են դրանք կատարվելու, ինչով կարող ենք օգտակար լինել մեր տնտեսվարողներին։ 

Նման հարցադրում արեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը՝ կապված 2025 թվականին ԵԱՏՄ Բարձրագույն խորհրդի կողմից ստորագրված համաձայնագրի հետ, որով մի կողմից ԵԱՏՄ-ն, մի կողմից ԱՄԷ-ն և մյուս կողմից Մոնղոլիան կկնքեն ազատ առևտրի համաձայնագիր։

«Եթե եղջերավոր անասուններ արտահանենք ԱՄԷ, և եթե ներմուծեն Հայաստան, ի՞նչ կարգավիճակ կունենա, որովհետև կան պահեր, որ ՀՀ-ում դրա պակասն է զգացվում։ Մենք ի՞նչ գործիք ենք կիրառելու, օրինակ, որ եղջերավոր անասունները դուրս չգան երկրից այդ ուղղությամբ, ո՞նց է կարգավորվում»,- փորձեց ճշտել պատգամավորը։

833