Էդվարդ Ասրյանը Ֆրանսիայի ԶՈՒ պաշտպանության շտաբի պետի հետ քննարկել է համագործակցության հարցեր
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը մասնակցել է Ֆրանսիայի զինված ուժերի «Օրիոն 26» զորավարժության ամփոփիչ փուլի բարձրաստիճան հյուրերի օրվա միջոցառումներին։ Այդ մասին հայտնում են ՊՆ-ից:
ԶՈՒ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը հանդիպել է Ֆրանսիայի զինված ուժերի պաշտպանության շտաբի պետ, գեներալ Ֆաբիեն Մանդոնի հետ։ Քննարկվել են երկկողմ համագործակցությանը և զարգացման հեռանկարներին առնչվող հարցեր։
Միջոցառման ընթացքում գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը ոչ պաշտոնական հանդիպումներ է ունեցել ՆԱՏՕ-ի դաշնակցային միացյալ ուժերի հրամանատար, գեներալ Ինգո Գերհարցի և Ֆրանսիայի ԶՈՒ ցամաքային զորքերի հրամանատար, գեներալ Պիեռ Շիլլի հետ։
17 Ապրիլ, 2026 20:47
497
Էմանուել Մակրոնի՝ Հայաստան այցի ընթացքում կստորագրվի Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության փաստաթուղթը․ Վահան Կոստանյան
22 Ապրիլ, 2026 23:52
«Ֆրանկոֆոնիայի մրցանակ` Ազգային ժողովի նախագահի կողմից». Ալեն Սիմոնյանը մասնակցել է մրցույթի մրցանակաբաշխության արարողությանը
30 Մարտ, 2026 16:45
Ֆրանսիայում ՀՀ դեսպանը Սորբոն Նուվել համալսարանում ներկայացրել է Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունները
18 Մարտ, 2026 17:34