Իրանը հրաժարվել է ԱՄՆ-ի հետ բանակցությունների երկրորդ փուլից
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Իրանը հրաժարվել է մասնակցել ԱՄՆ-ի հետ բանակցությունների երկրորդ փուլին, հաղորդում է IRNA-ն։
Կիրակի օրը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ իր ներկայացուցիչները մեկնում են Իսլամաբադ՝ Իրանի հարցով բանակցությունների համար: ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպան Մայք Ուոլցը պնդեց, որ ԱՄՆ-Իրան բանակցությունները կվերսկսվեն առաջիկա 24 ժամվա ընթացքում:
«Իրանը հրաժարվել է մասնակցել Միացյալ Նահանգների հետ բանակցությունների երկրորդ փուլին», – ասվում է գործակալության X սոցիալական ցանցում արված գրառման մեջ։
19 Ապրիլ, 2026 21:43
260