Երևանի Տիչինայի փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել․ տարհանվել է 10 քաղաքացի
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Ապրիլի 29-ին՝ ժամը 02։22-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Տիչինայի փողոցում գտնվող տներից մեկում։ Այս մասին հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 03։05-ին, մարվել՝ 03:18-ին։ Այրվել է երկհարկանի տան երկրորդ հարկը (մոտ 90 քմ):
Հրշեջ-փրկարարները տարհանել են 10 քաղաքացու, հաջողվել է կանխել հրդեհի տարածումը դեպի առաջին հարկ և կից երկու տներ։
29 Ապրիլ, 2026 09:38
302
Տիչինայի փողոցում մեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և հայտնվել փոսում. կան տուժածներ
22 Հուլիս, 2024 13:42
Տիչինայի փողոցում պայթյունի պատճառ է դարձել ստորգետնյա գազատարից արտահոսքը, այն վերականգնվում է
23 Հունվար, 2022 20:41
Երևանում ևս 2 փողոց կանվանափոխվի
13 Հոկտեմբեր, 2026 14:30
Գալշոյան փողոցում հոկտեմբերի 13-ից կկազմակերպվեն հետիոտնային անցում և հանրային տրանսպորտի կանգառներ
12 Հոկտեմբեր, 2026 17:36
Րաֆֆու փողոցում կնոջը հարվածել, գցել են գետնին և հափշտակել հեռախոսը․ կասկածյալը ձերբակալվել է
10 Հոկտեմբեր, 2026 21:26