Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի 2021 թվականի հունվարի 15-ի որոշմամբ վերգետնյա եթերային հեռարձակում իրականացնելու հնարավորությունից զրկված Հայկական երկրորդ հեռուստաալիքը հայտնել է, որ շարունակելու է գործունեությունը:

Հայկական երկրորդ հեռուստաալիքը հաղորդագրություն է տարածել, որով հայտնել է, որ հունվարի 21-ից սկսած ալեհավաքի միջոցով այլևս հնարավոր չի լինի դիտել հեռուստաալիքի հաղորդումները: Հեռուստաալիքից  հայտնում են, որ հունվարի 21-ից իրենց հաղորդումները հնարավոր կլինի դիտել միայն ցանցային օպերատորների կամ մալուխային ցանցերի միջոցով, ինչպիսիք են օրինակ, U-com-ը, Rostelecom-ը, Beeline-ը, Viva MTS-ը և մյուս բոլոր մալուխային ցանցերը:

Հեռուստաալիքի հաղորդումներին հնարավոր կլինի հետևել նաև YouTube-ի և «Ֆեյսբուք»-ի միջոցով:

Հեռուստաալիքը տարածած հաղորդագրությամբ նաև հայտնել է, որ բոլոր օրինական միջոցներով պայքարելու է վերգետնյա եթերային հեռարձակումը վերականգնելու համար:

1440