SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Արմավիրի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում «Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր,Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան» պետական ոչ առևտրային կազմակերպությունից կատարած գողության փաստով:


Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օրեր առաջ թանգարանի աշխատակիցները նկատել են, որ հուշահամալիրի գլխավոր մուտքի աստիճանների կենտրոնական հատվածից հատման եղանակով գողացել են արծաթափայլ եղևնիներ:


Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ կատարվածի մասին ոստիկանությունում արդեն թանգարանի տնօրեն Կարեն Փահլևանյանի կողմից գրություն է ուղարկվել:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

19 Հունվար, 2021 12:19
635
; ;