«Վերջին 2.5 տարիները եղել են սկզբից ակտիվ ռեֆորմների, այնուհետև լուրջ մարտահրավերների տարիներ, որոնք և՛ մեր թիմը, և՛ ողջ առողջապահական համակարգը կարելի է ասել՝ կոփել է, դարձրել ավելի կուռ, միասնական, նվիրված գործին»,- ասաց Նորանշանակ նախարար Անահիտ Ավանեսյանը և  շնորհակալություն  հայտնեց վարչապետին պատասխանատու պաշտոնը վստահելու համար: Նախարարը շնորհակալություն հայտնեց նաև Արսեն Թորոսյանին՝ 2018-ին գերատեսչության թիմում իրեն ընդգրկելու և միասին այս ճանապարհն անցնելու համար: 

 

«Մենք ականատես ենք եղել, թե կորոնավիրուսով պայմանավորված, և թե պատերազմի ընթացքում ինչպես էր ողջ առողջապահական համակարգը միասնական ուժերով երկու ճակատով պայքարում մեր քաղաքացիների առողջության համար: Պարոն վարչապետ, վստահեցնում ենք, որ պետք է աշխատենք նույն տեմպով՝ շարունակելով ոլորտի զարգացումը, որպեսզի մեր քաղաքացիներին ավելի որակյալ, մատչելի և հասանելի առողջապահական ծառայություններ ապահովենք»,- նշեց նախարարը:

 

Հիշեցնենք, որ Անահիտ Ավանեսյանը երեկ նշանակվել է առողջապահության նախարար` ազատվելով առողջապահության նախարարի առաջին տեղակալի պաշտոնից:

1189