Մայիսի 25-28-ը մի շարք փողոցներում նախատեսված են երթևեկության սահմանափակումներ
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Հանրապետության օրվան նվիրված միջոցառումների մասնակիցների անվտանգությունն ապահովելու նպատակով մայիսի 25-28-ը մի շարք փողոցներում նախատեսված են երթևեկության սահմանափակումներ։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ ոստիկանությունից:
Մայիսի 25-ին՝
- ժամը 1։00-ից 03։00-ն փակ է լինելու Արզնի օդանավակայան - Նոր Գեղի բնակավայր - Երևանյան խճուղի - Եղվարդի խճուղի - Երևանի Հալաբյան փողոց - Ծիծեռնակաբերդի խճուղի ճանապարհահատվածը.
- ժամը 1։00-ից 07։00-ն փակ է լինելու Աթենքի փողոց - Մաշտոցի պողոտա - Ամիրյան փողոց ճանապարհահատվածը: Աթենքի փողոցը փակ կլինի մինչև մայիսի 28-ը՝ միջոցառման ավարտը։
- ժամը 1։30-ից 07.00-ն սահմանափակվելու է երթևեկությունը Հանրապետության հրապարակում և հրապարակ մուտք գործող փողոցներում.
- ժամը 3։00-ից 07։00՝ փակ է լինելու Ամիրյան փողոց - Տիգրան Մեծի պողոտա - Ագաթանգեղոսի փողոց - Գրիգոր Լուսավորչի փողոց - Արգիշտիի փողոց - Աթենքի փողոց հատվածը.
- ժամը 2։00-ից 3։00-ն՝ փակ է լինելու Շահումյան հրապարակից Խորենացու փողոց - Ագաթանգեղոսի փողոց հատվածը։
Մայիսի 26-ին՝
- ժամը 7։00-ից 15։00՝ սահմանափակվելու է երթևեկությունը Աթենքի փողոց- Մաշտոցի պողոտա - Ամիրյան փողոց հատվածում, ինչպես նաև փակ է լինելու Տիգրան Մեծի պողոտա - Մհեր Մկրտչյանի փողոց - Խորենացու փողոց - Իտալիայի փողոց - նախկին «Մայրաքաղաքային» գնդի տարածք հատվածը.
- ժամը 10։00-ից 15։00-ն` փակ է լինելու Քրիստափորի փողոց- Տիգրան Մեծի պողողոտա խաչմերուկը, Աթենքի փողոցից՝ Տիգրան Մեծի պողոտա - Ագաթանգեղոսի փողոց - Գրիգոր Լուսավորչի փողոց - Արգիշտիի փողոց - Աթենքի փողոց հատվածը,
Մայիսի 28-ին՝
- ժամը 07։00-ից 15։00-ն փակ են լինելու նշված բոլոր ճանապարհահատվածները, իսկ Հանրապետության հրապարակ - Տիգրան Մեծի պողոտա - Քրիստափորի խաչմերուկ հատվածը՝ մինչև մայիսի 29-ը՝ ժամը 1։00։
21 Մայիս, 2026 11:09
440
Մայիսի 1-ին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը փակ կլինի
01 Մայիս, 2026 10:15
Վրաստանը փակել է ՀՀ-ի հետ սահմանի անցակետի ճանապարհը՝ անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով
13 Ապրիլ, 2026 16:33
Փակ են Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները
21 Մարտ, 2026 10:22
Սիսիանի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը. դատախազություն
20 Հունիս, 2026 13:02
Մայիսի 31-ը՝ Ծխախոտի դեմ պայքարի համաշխարհային օր
31 Մայիս, 2026 16:41
Մայիսի 28-ը Հայաստանի Առաջին հանրապետության ստեղծման օրն է
28 Մայիս, 2026 09:15
Սիսիանի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը. դատախազություն
20 Հունիս, 2026 13:02
Մայիսի 28-ը Հայաստանի Առաջին հանրապետության ստեղծման օրն է
28 Մայիս, 2026 09:15
Մայիսի 28, Երևան, Հանրապետության օրվան նվիրված զորահանդես, սիրով կսպասենք բոլորիդ. Սուրեն Պապիկյան
22 Մայիս, 2026 21:10