Հրապարակվել է Հայաստանում էքստեռն քննությունների ժամանակացույցը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանի հրամանով՝ հաստատվել է դրսեկության ձևով (էքստեռն) քննությունների 2021 թվականի առաջին քննաշրջանի ժամանակացույցը: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԿԳՄՍՆ մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ քննությունները տեղի կունենան փետրվարի 15-ից մարտի 15-ն ընկած ժամանակահատվածում Երևանի թիվ 198 ավագ դպրոցում (հասցեն՝ Նոր Նորք վարչական շրջան, 9-րդ զանգված, Վիլնյուսի 13/1):
Ստորև ներկայացնում ենք 2021 թվականի փետրվար-մարտ ամիսների քննաշրջանի ժամանակացույցը հիմնական կրթության վկայական ստանալու համար.
- Ֆիզկուլտուրա (նորմատիվների հանձնում) - 15.02.2021 թ.
- Հայոց եկեղեցու պատմություն (բանավոր) - 16.02.2021 թ.
- ՆԶՊ և անվտանգ կենսագործունեություն (բանավոր) - 17.02.2021 թ.
- Հասարակագիտություն (բանավոր) - 19.02.2021 թ.
- Ինֆորմատիկա (բանավոր) - 22.02.2021 թ.
- Հայաստանի աշխարհագրություն (գրավոր) - 23.02.2021 թ.
- Կենսաբանություն (գրավոր) - 25.02.2021 թ.
- Համաշխարհային պատմություն (գրավոր) - 26.02.2021 թ.
- Ֆիզիկա (գրավոր) - 01.03.2021 թ.
- Քիմիա (գրավոր) - 02.03.2021 թ.
- Օտար լեզու (անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, բանավոր) - 03.03.2021 թ.
- Աշխարհագրություն (գրավոր) - 05.03.2021 թ.
- Ռուսաց լեզու (գրավոր) - 10.03.2021 թ.
- Ռուս գրականություն (ռուսերենով ուսուցում ստացածների համար, բանավոր) - 12.03.2021 թ.
Միջնակարգ կրթության ատեստատ ստանալու համար.
- Ֆիզկուլտուրա (նորմատիվների հանձնում) - 15.02.2021 թ.
- Հայոց եկեղեցու պատմություն (բանավոր) - 16.02.2021 թ.
- ՆԶՊ և անվտանգ կենսագործունեություն (բանավոր) - 17.02.2021 թ.
- Հասարակագիտություն (բանավոր) - 19.02.2021 թ.
- Ինֆորմատիկա (բանավոր) - 22.02.2021 թ.
- Համաշխարհային պատմություն (գրավոր) - 23.02.2021 թ.
- Ֆիզիկա (գրավոր) - 25.02.2021 թ.
- Քիմիա (գրավոր) - 26.02.2021 թ.
- Օտար լեզու (անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, գրավոր) - 01.03.2021 թ.
- Կենսաբանություն (գրավոր) - 02.03.2021 թ.
- Աշխարհագրություն (գրավոր) - 03.03.2021 թ.
- Ռուսաց լեզու (գրավոր) - 05.03.2021 թ.
- Ռուս գրականություն (ռուսերենով ուսուցում ստացածների համար, բանավոր) - 10.03.2021 թ.
ԿԳՄՍՆ–ից հայտնում են, որ հավելյալ տեղեկությունների համար կարելի է զանգահարել (091) 19 56 10 և (010) 66 72 50 հեռախոսահամարներով:
21 Հունվար, 2021 14:45
1524
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն ու Գերմանիայի Բունդեսթագի պատգամավորը քննարկել են Հայաստան-Գերմանիա երկկողմ օրակարգի հարցեր
19 Օգոստոս, 2026 17:27
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն ընդունել է Հնդկաստանի պաշտպանության քարտուղարին
19 Օգոստոս, 2026 15:50
ՀՀ ԱԽ քարտուղարը և ԱՄՆ կոնգրեսականը քննարկել են TRIPP նախագծին վերաբերող հարցեր
19 Օգոստոս, 2026 11:58
Առաջին անգամ անցկացվել է Սպորտի ռազմավարական և համակարգային բարեփոխումների ֆորում
14 Օգոստոս, 2026 22:35
«Արենի 1 քարայր. նախնադարյան կյանքը և գինեգործությունն Արփա գետի հովտում» հայտը ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
24 Հուլիս, 2026 13:28
Ֆրանսահայ դերասան, դրամատուրգ և թատրոնի ռեժիսոր Սիմոն Աբգարյանը պարգևատրվել է ՀՀ ԿԳՄՍՆ ոսկե մեդալով
16 Հուլիս, 2026 23:16