Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Մայիսի 26-ին՝ ժամը 20։18-ին, Կոտայքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ  է ստացվել, որ Հրազդան քաղաքի Երևանյան խճուղու շենքերից մեկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա արգելափակված քաղաքացի։

 

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

 

Պարզվել է, որ Mazda մակնիշի ավտոմեքենան բախվել է մոտակա խանութի պատին և կայանած Mercedes-Benz-ին։

 

Փրկարարներն արգելափակված վարորդին դուրս են բերել ավտոմեքենայից, մոտեցրել շտապօգնությանը, այնուհետև՝ հոսանքազրկել Mazda մակնիշի ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և սահմանազատել տարածքը։

242