Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Թուրքիան Ադրբեջանի և Հայաստանի կողմից խաղաղության գործընթացում ցուցաբերած քաղաքական կամքը համարում է կարևոր գործոն ամբողջ տարածաշրջանում կայունության ապահովման համար։

Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի արտաքին գործերի նախարարների 10-րդ հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսում։

Նա նշել է, որ Թուրքիան աջակցում է երկու երկրների միջև խաղաղության գործընթացին։

«Հարավային Կովկասում խաղաղության ամրապնդմանը զուգընթաց կամրապնդվեն նաև միջպետական ​​կապերը»,- հավելել է Ֆիդանը։

96