Կրակnցներ՝ Աբովյան քաղաքում. կա վիրավnր
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Կոտայքի մարզում՝ Աբովյան քաղաքի Երիտասարդական 14 շենքի բակում, ժամը 15:00-ի սահմաններում վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ հնչել են կրակոցներ: Կա վիրավոր։
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ նշված վայրից «Աբովյան» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի քաղաքացի, որը գլխի մասում ունեցել է վնասվածքի հետքեր, նրան տեղում անհրաժեշտ բուժօգնություն ցուցաբերելուց հետո ռեանիմոբիլով տեղափոխել են Երևանի մասնագիտացված հիվանդանոցներից մեկը։
Դեպքի վայրի հարևանությամբ գտնվող ավտոտնակում հայտնաբերվել է «Mercedes Maybach» մակնիշի ավտոմեքենա, որն ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածինն է։
Նախաձեռնվել է քրեական վարույթ:
09 Հունիս, 2026 17:20
100