Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Երեկ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստում քննարկում էինք, թե երբ կյանքի կոչենք մեր հանձնառությունը, որը ստանձնել ենք նաեւ նախընտրական գործընթացի շրջանակներում և երբ հրապարակենք նոր Սահմանադրության տեքստը։ Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։

«Կարծում եմ առաջիկայում ամբողջացնելուց հետո, որովհետեւ սպասում ենք մեր որոշ գործընկերների ուղարկվելիք կարծիքներին, որի համար մեզ 1-2 շաբաթ պետք կգա և ևս մեկ կամ երկու քննարկում կունենանք և կորոշենք՝ պատրաստ ենք հրապարակել, թե ոչ»,- ասաց նա։

Հարցին՝ արդյոք խորհրդարանական ընտրություններում սահմանադրական մեծամասնություն չստանալուց հետո «Քաղաքացիական պայմանագիրը» հնարավորություն կունենա՞ փոխել Սահմանադրությունը, նախարարն արձագանքել է, որ ՔՊ-ն մինչ այս էլ սահմանադրական մեծամասնություն չուներ, սակայն սկսել է Սահմանադրության փոփոխության գործընթացը։ 

332