Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Վենեսուելայում տեղի ունեցած երկրաշարժի ժամանակ փլուզվել է հյուրանոց, որտեղ բնակեցված էին ԱՄՆ-ից արտաքսված վենեսուելացիները։ ԱՄՆ-ից արտաքսված անձանց տեղափոխող ինքնաթիռը ժամանել է հունիսի 24-ի առավոտյան։ Ինքնաթիռում եղել է 146 մարդ։ Նրանցից ավելի քան 100-ը տեղավորվել են Լա Գուայրա նահանգի հյուրանոցներից մեկում, որը գտնվում է Կարակասից մոտ 30 կմ հեռավորության վրա։ Նույն օրը երեկոյան տարածաշրջանում գրանցվել է երկրաշարժ։

Հյուրանոցում գտնվող անձանց հարազատները հայտնել են, որ նրանց մի մասը զոհվել է, կան նաև փրկվածներ և անհետ կորածներ։ Հիշեցնենք, որ հունիսի 24-ին Վենեսուելայում տեղի են ունեցել 7.2 և 7.5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժեր՝ մոտ 40 վայրկյան տարբերությամբ։ Օջախները գտնվել են Յարակույ նահանգում՝ միմյանցից մոտ 10 կմ հեռավորության վրա։ Գրանցվել է ընդհանուր 214 հետցնցում։ Պաշտոնական վերջին տվյալներով՝ զոհվել է 1 719 մարդ, 5 034-ը ստացել են վնասվածքներ։

73