Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Հունիսի 25-ի գիշերը Վենեսուելայում տեղի ունեցած երկու հզոր երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 1430-ի, ևս 3238 մարդ վիրավորվել է։ The Guardian-ի տվյալներով՝ առնվազն 68900 մարդ դեռևս անհետ կորած է համարվում՝ ըստ նրանց հարազատների։

Վենեսուելայի նախագահի պաշտոնակատար Դելսի Ռոդրիգեսը շաբաթ երեկոյան հայտարարել է, որ 24 երկիր ավելի քան 2700 փրկարար է ուղարկել որոնողական աշխատանքներին մասնակցելու համար։

Ինչպես նշում է CNN-ը, աղետից անցել է ավելի քան 72 ժամ․ ժամանակահատված, որը համարվում է կարևորագույն հատված փլատակների տակ ողջ մնացածներին գտնելու համար։ Այս ժամանակահատվածից հետո ջրի աղբյուր չունենալու դեպքում գոյատևելու հնարավորությունները կտրուկ նվազում են։

69