Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Հունիսի 28-ին՝ ժամը 21։56-ին, Կոտայքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապուտան բնակավայրի 3-րդ փողոցում այրվում է տան տանիք։

Այս մասին հայտնում են ՆԳՆ Փրկարար ծառայությունից:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչություններից հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է խորդանոցի տանիքում՝ մոտ 50 քմ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 23։24-ին, մարվել՝ 00։28-ին: Տուժածներ չկան։ 

Հրշեջ-փրկարարները կանխել են կրակի տարածումը։

68