Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Բացահայտվել է մեքենայից գnղության հերթական դեպքը․ 28-ամյա երիտասարդը ձերբակшլվել է: Այս մասին տեղեկացնում են ՀՀ Ոստիկանությունից:
Շորթման նպատակով ավտոմեքենայից կողային հայելու ապակիների գողության հերթական ահազանգը Համայնքային ոստիկանության Դավթաշենի բաժնում ստացվել էր մայիսի 29-ին։
Դավթաշենի 4-րդ թաղամասի բնակիչն առավոտյան հաղորդում էր տվել, որ գիշերը տարել են շենքի բակում կայանված իր «Մերսեդեսի» հայելիների ապակիներն ու թողել Տելեգրամյան հասցեի հղում։
Նույն օրը նախաձեռնվեց քրեական վարույթ՝ գողության և շորթման հատկանիշներով։ Օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում իրավապահները ստացան հավաստի տեղեկություն, որ շորթման նպատակով գողությունը կատարել է մայրաքաղաքի Վերֆելի փողոցի բնակիչ 28-ամյա մի երիտասարդ։
Հունիսի 5-ին նրա նկատմամբ հարուցվեց հանրային քրեական հետապնդում, և նույն օրն էլ նա ձերբակալվեց ու ներկայացվեց նախաքննական մարմին։
Դատարանի որոշմամբ երիտասարդի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել կալանավորումը։ Նախաքննությունը շարունակվում է։