««Հայրենիքի փրկության շարժումն» ունի քաղաքական ինքնաբավության  դեֆիցիտ: Դա նշանակում է, որ այն չկարողացավ ինքնաբավ քաղաքական օրակարգ ձևավորել, և հարթակ է շատ աղքատիկ, որտեղ երբեմն հնչում էին ապաքաղաքական ելույթներ, ինչի հետևանքով սկսվեց գեներացվել նախկին համակարգի օրակարգը: Այս մասին Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցի ժամանակ հայտարարեց ընդդիմադիր 17 կուսակցություններին՝ ՀՀԿ, ՀՅԴ, ԲՀԿ, «Հայրենիք», «Ազգային օրակարգ», «Հայաստանի ժողովրդավարական ազատական միություն» և այլն,  լքած «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության քաղաքական խորհրդի ղեկավար Սուրեն Սուրենյանցը նշելով, որ , եթե մի տեղ կա բովանդակային առումով վակում, բնականաբար այդ վակումը լցնելու հատկություն ունի:

 

«Ինձ համար, որոշակի փուլից հետո ակնհայտ դարձավ, որ ինքնաբավության պակասի մյուս դրսևորումը այն է, որ փրկության շարժումը ոչ թե մեր հանրային տրամադրությունների տրանսլյատր դարձավ, այլ փորձեց հարմարվել, կամ սպասարկել մոսկովյան որոշակի շրջանակի շահերը»,-ասաց Սուրեն Սուրենյանցը հայտարարելով, որ մեկ ամիսը բավական էր, որպեսզի ինքը հասկանար 17-ի խորհուրդը ձևական դեկորատիվ մարմին է և որոշումները կայացվում են միանգամայն այլ տեղում և որոշումների վրա ազդեցություն իրենք չեն կարող ունենալ: 

 

Սուրենյանցը նաև բացատրեց, թե ինչպես է հասկացել, որ «Հայրենիքի փրկության շարժման» հետևում կանգնած են նախկին իշխանությունները. «Մինչև Հայրենիքի փրկության շարժման ստեղծումը բոլոր որոշումները կայացվում էին 17-ի խորհրդում: Հենց տրանսֆորմացվեց «Հայրենիքի փրկության շարժում» անհասկանալի մեխանիզմներով խորհրդի կազմը մեծացավ, և այդտեղ մասնակից կուսակցություններից սուբեկտիվությունը հավասարվեց զրոյի: Ես տիրապետում եմ ինֆորմացիայի, թե իրականում ինչպիսի ֆորմատով է կայացվում որոշումները: Եվ այդ ֆորմատում շատ մեծ է հանրապետության երկրորդ և երրորդ նախագահների՝ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի դերակատարությունները»:

 

Սուրենյանցի խոսքով՝ «Հայրենիքի փրկության շարժումը» նույնանում է Մարտի 1-ի և հոկտեմբերի 27-ի հետ և ընդգծեց, որ ինքը՝ ինչպես ժողովուրդը, դեմ է նախկին ուժերի վերադարձին:

23 Հունվար, 2021 00:22
4666
; ;