Կոլումբացի գիտնականները եկել են այն եզրակացության, որ 1980-ականներին թմրավաճառ Պաբլո Էսկոբարի կողմից իր անձնական կենդանաբանական այգու համար մաքսանենգ ճանապարհով երկիր տեղափոխված գետաձիերը կարող են մեծ ազդեցություն ունենալ էկոհամակարգի վրա: Ենթադրվում է. որ այժմ երկրում կա 80-ից 100 առանձնյակ, բայց մի քանի տասնամյակ անց այդ թիվը կարող է հասնել հազարների:

 

Biology Conservation ամսագրում հրապարակված ուսումնասիրության մեջ նշվում է, որ բնական թշնամիների բացակայությունը և երաշտի համեմատաբար կարճ ժամանակահատվածները Կոլումբիան գետաձիերի համար ավելի հարմարավետ բնակավայր է, քան Աֆրիկան:

 

 

119