Հունվարի 23-ին՝ ժամը 20:23-ին, Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Զառիթափ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։

 

Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԻՆ-ից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

 

Պարզվել է, որ Վայք-Մարտիրոս ավտոճանապարհի 13-րդ կմ-ին «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա․ Բ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ճամփեզրի երկաթյա արգելապատնեշին․ ուղևոր Ա․ Բ․-ն (ծնված 2016 թ.) տեղում մահացել է:

 

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելն ուղևոր Ն․ Բ․-ն (ծնված 2011 թ.) և երկու այլ ուղևոր հոսպիտալացվել են Վայքի ԲՄ, որտեղ բժիշկները Ն․ Բ․-ի առողջական վիճակը գնահատել են բավարար, իսկ մյուս ուղևորները ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս են գրվել։

 

Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել Ա․ Բ․-ի դին, այնուհետև հոսանքազրկել ավտոմեքենան և դուրս բերել երթևեկելի հատված։

 

 

24 Հունվար, 2021 12:56
1194
; ;