Հնդկաստանի բնակչուհին, որը հինգ ամսում կորցրել է 40 կիլոգրամ, Times of India- ին տված հարցազրույցում բացահայտել է իր հաջողության գաղտնիքը:

32-ամյա Սաանա Շետին ասաց, որ ցնցված էր, երբ բժիշկները հայտնաբերել են խոլեստերինի և արյան մեջ շաքարի բարձր մակարդակ: «Բժիշկն ասաց ինձ. Կա՛մ պետք է նիհարել, կա՛մ պետք է պատրաստվել հաճախակի հիվանդությունների: Ես էլ որոշեցի, որ պետք է ազատվել ավելորդ քաշից», – ասաց կինը, որի քաշը 125 կիլոգրամ էր:

Սաանա Շետին ասաց, որ նիհարելու գաղտնիքն այն չէ, թե ինչ ուտել, այլ բաժնի չափը:

«Քաշի կորստի և առողջության համար հարկավոր է չափավոր ուտել: Չափաբաժնի վերահսկումն ինձ օգնեց ռեկորդային ժամանակում հասնել այս արդյունքնին», – բացատրեց նա: Շեթին հավելեց, որ սնունդը երկար է ծամում «32 անգամ», ինչը, նրա խոսքով, «իսկապես օգնում է փոփոխություն մտցնել»:

Կինը հայտնել է նաև, որ անմիջապես հրաժարվել է շաքարից, ցորենի արտադրանքից և ոչ բուսական սնունդից: Բացի այդ, նա ավելացրեց ֆիզիկական ակտիվությունը՝ իր համար սահմանելով՝ առնվազն 1,5 ժամ անընդմեջ քայլել, և սկսեց զբաղվել յոգայով:

 

Աղբյուր՝ 1in.am

24 Հունվար, 2021 16:13
1125
; ;