
Ֆիթնես-մարզիչ Ահարոն Բրաունը հայտնել է, թե որն է նիհարելու համար իդեալական նախաճաշը։ Այս մասին հաղորդում է Express գերատեսչությունը։
Բրաունը նշել է նախաճաշի երեք տարբերակներ, որոնք կօգնեան ձերբազատվել ավելորդ կիլոգրամներից։ Նա խորհուրդ է տալիս կուշտ նախաճաշել, օգտագործելով օրվա պահանջվելիք կալորիաների նորմայի կեսը։
Նախապատվությունը պետք է տալ կաթնային մթերքներին, թռչնամսին, տավարի մսին, սպիտակ ձկանը եւ ծովամթերքներին։ Մրզիչն ընդգծում է, որ ոչ յուղոտ սպիտակուցով ուտելիքը լավ եւ արագ հագեցնում է սովը, կանխելով շատակերությունը։
Նախաճաշին կարելի է ուտել նաեւ սպիտակուցային մթերքներ` առողջ յուղերով եւ մանրաթելով. ձու, կարմիր ձուկ, միրգ-բանջարեղեն։
Երրորդ տարբերակը կարող է բաղկացած լինել ձվից, ավոկադոյից, յուղոտ ձկից, սպանախից, սնկից եւ բանջարեղենից։
Բրաունը հետազոտությունից տվյալներ է ներկայացնում, համաձայն որի, առավոտյան ընդունաց կերակուրը օգնում է նիհարելուն։ Ուտելով օրական նորմալի 50 տոկոսը առավոտյան նախաճաշին, 30 տոկոսը` ճաշին եւ 20 տոկոսը ընթրիքին` հետազոտության մասնակիցները 12 շաբաթվա ընթացքում նիհարել են 9 կգ։ Իսկ ովքեր ճաշին ժամին են կուշտ կերել` 3.5 կգ։