Մեկ օրվա կարճ դիետան կօգնի ազատվել միջինը 1 կգ ավելորդ քաշից: Նախապես զգուշացնենք, որ հեշտ չի լինելու. օրվա ընթացքում ստիպված եք լինելու ուտել միայն խաշած ձավարեղեն՝ առանց աղի եւ համեմունքների:

Լավագույնը կարող է լինել հնդկաձավարը կամ բրինձը, որը պետք է բաժանել 4-5 անգամ ուտելու համար, բայց մեկ անգամվա համար այն չպետք է գերազանցի 200 գրամը:
Սնունդն ընդունելու միջեւ ընկած հատվածում պետք է նաեւ ջուր խմել՝ օրական ոչ պակաս 2 լիտրից: Բայց այն նույնպես պետք է ճիշտ օգտագործել, եթե ուզում եք ցանկալի արդյունքի հասնել: Ուտելուց ուղիղ կես ժամ առաջ հարկավոր է խմել մեկ բաժակ գոլ ջուր, կարելի է ավելացնել կիտրոնի հյութ կամ մեկ թեյի գդալ մեղր, դա կարագացնի մարսողությունն ու կբթացնի քաղցը: Ուտելուց հետո մեկ ժամվա ընթացքում ջուր չի կարելի խմել:

Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուր կայքում:

1227