
ՌԲԳԱ Սննդի գիտահետազոտական ինստիտուտի առաջատար գիտաշխատող Օլգա Գրիգորյանը բացատրել է, թե ինչպես պետք է օրգանիզմը նախապատրաստել գարնանը:
Ըստ նրա, անհրաժեշտ է հետևել սննդի չափաբաժնին և ուշադրություն դարձնել վիտամինային կոմպլեքսին:
«Բնականաբար, ձմռանը, հատկապես այնպիսի դժվար, ինչպիսին այս տարվանն էր, օրգանիզմի ծանրաբեռնվածությունը մեծ է, դա կապված է նաև նոր վիրուսի հետ, շատերը հիվանդ են: Ընդհանրապես, շատ մի կերեք, սեղանից մի հեռացեք հոգնածության և քնկոտության զգացումով: Մի փոքր շուտ պետք է կանգ առնել: Մեզ շատ սնունդ անհրաժեշտ չէ»,- ասել է մասնագետը՝ «Գովորիտ Մոսկվա» ռադիոկայանի հետ զրույցում:
Նա նաև նշել է, որ ձմռանը մարդու օրգանիզմում վիտամինների անբավարարություն է առաջանում, ուստի անհրաժեշտ է խմել պոլիվիտամինային պատրաստուկներ, ինչպես նաև օրվա ընթացքում ուտել տարբեր տեսակի բանջարեղեն և միրգ: Գրիգորյանը պարզաբանել է, որ 45-ից 50 տարեկանում անհրաժեշտ է օրական առնվազն մեկ կիլոգրամ բանջարեղեն և միրգ ուտել:
Բացի այդ, բժիշկը խորհուրդ է տվել պահպանել օրվա ռեժիմը, քնել կեսգիշերից առաջ և հնարավորության դեպքում հանգստանալ օրվա ընթացքում:
Աղբյուր՝ 1in.am