Սննդաբանը թվարկել է կյանքը երկարացնող մթերքները

Սննդաբան Մարգարիտա Կորոլյովան բացահայտել է կյանքի տևողությունը բարձրացնելու համար ճիշտ սնվելու սկզբունքները:
Առաջին հերթին, ըստ փորձագետի, անհրաժեշտ է պարբերաբար օգտագործել ձուկ, բանջարեղեն և միս:
«Դիետայում պետք է լինեն սպիտակուցի աղբյուրներ՝ միս և ձուկ: Պետք է լինի բանջարեղեն, օրինակ՝ շաղգամ, բողկ: Նրանք արագորեն ազատում են օրգանիզմը տոքսիններից, սնուցում այն վիտամիններով և հանքանյութերով»,- ընդգծել է սննդաբանը:
Նա ավելացրել է, որ հատապտուղները համարվում են հակաօքսիդանտների կարևոր աղբյուր:
Առողջության համար հատկապես վտանգավոր են մեծ քանակությամբ ճարպեր, շաքարներ կամ աղ պարունակող մթերքները, ինչպիսին է ֆասթֆուդը:
12 Սեպտեմբեր, 2021 21:19
925