Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Դոհայում սկսվել են ԱՄՆ-ի և Իրանի պատվիրակությունների միջև անուղղակի բանակցություններ, որոնք կազմակերպվել են Կատարի միջնորդությամբ. հաղորդում է Al Arabiya-ն՝ հղում անելով աղբյուրներին։
Աղբյուրի փոխանցմամբ՝ ամերիկյան պատվիրակությունն արդեն սկսել է խորհրդակցություններ Կատարի ներկայացուցիչների հետ։
Իր հերթին, Reuters-ը, հղում անելով իրանցի բարձրաստիճան պաշտոնյայի, հայտնել է, որ Վաշինգտոնի և Թեհրանի միջև անուղղակի շփումները շարունակվել են երեքշաբթի երեկոյան ամիրայության մայրաքաղաքում։ Աղբյուրի փոխանցմամբ՝ իրանական կողմը հանդիպումներ է ունեցել Կատարի և Պակիստանի ներկայացուցիչների հետ, որոնք այնուհետև տեղեկատվությունը փոխանցել են ամերիկյան պատվիրակությանը։
Աղբյուրը պարզաբանել է, որ անուղղակի բանակցությունները շարունակվելու են չորեքշաբթի օրը․ հիմնական թեման եղել է Իրանի սառեցված ակտիվները և Հորմուզի նեղուցը։