Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Հայաստանն ակտիվորեն աշխատում է իր արտահանման շուկաները դեպի Եվրոպա դիվերսիֆիկացնելու ուղղությամբ։ ԱԳՆ-ի փոխանցմամբ՝ այս մասին ասել է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը։

 

«​Էստոնիայի արտաքին գործերի նախարարության և Էստոնիայում հայ համայնքի հետ համատեղ, մեծ սիրով հրավիրում ենք ձեզ «Made in Armenia» ցուցահանդեսին, որը տեղի կունենա Տալլինում և հիանալի հնարավորություն կընձեռի բոլորին վայելելու Հայաստանի համը»,- ասել է նա։

 

Տոնավաճառը տեղի կունենա հուլիսի 3-4-ը Տալլինի «Կուլտուրիկատել» (Kultuurikatel) կենտրոնում, որտեղ հնարավոր կլինի ծանոթանալ հայկական ապրանքներին, խոհանոցին, ծառայություններին, մշակույթին և գործարար հնարավորություններին:

 

Միջոցառման մասին առավել մանրամասն` այստեղ։

 

 

129