Հունվարի 27-ին և 28-ին Վրաստանի խորհրդարանը արտահերթ նիստ կգումարի, որի օրակարգի հիմնական հարցը խորհրդարանին դիմած ընդդիմադիր պատգամավորների դիմումների բավարարումն է՝ վերջիններիս պատգամավորական մանդատներից զրկելու խնդրանքով:

Ընթացակարգային հանձնաժողովի նախագահ Իրակլի Քադագիշվիլու հայտարարությամբ՝ արտահերթ նիստի ընթացքում կդրվի բոլոր այն  ընդդիմադիր պատգամավորների մանդատներից զրկելու հարցը, ովքեր գրել են համապատասխան դիմումը:

Պատգամավորական լիազորությունները դադարեցնելու պահանջով խորհրդարանին 60 ընդդիմադիր պատգամավորից դիմել է 54-ը: Խորհրդարանը արդեն մանդատներից զրկել է «Հայրենասերների դաշինքի» անդամներ Իրմա Ինաշվիլիին, Գիորգի Լոմիային և Գոչա Թևդորաձեին:

Մանդատներից պաշտոնապես հրաժարվելու դիմում են ներկայացրել.

  • «Ուժը միասնության մեջ է-Միացյալ ազգային շարժում» — 36 մանդատ,
  • «Եվրոպական Վրաստան» — 5 մանդատ,
  • «Շինարար ռազմավարություն» — 4 մանդատ,
  • «Լելո» — 4 մանդատ,
  • «Լեյբորիստական կուսակցություն» — 1 մանդատ:
  • «Գիրչի — շատ ազատություն» — 1 մանդատ:

Մանդատներից հրաժարվելու դիմում չեն ներկայացրել «Գիրչի» (3 մանդատ) և «Քաղաքացիներ-Ալեկո Էլիսաշվիլի» (2 մանդատ) կուսակցությունները, սակայն վերջիներս նույնպես գտնվում են բոյկոտի ռեժիմում:

Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերջնական տվյալների համաձայն՝ հոկտեմբերի 31-ին կայացած ընտրությունների համամասնական ձայները բաշխվել են հետևյալ կերպ.

  • «Եվրոպական Վրաստան» — 3,79%, 5 մանդատ,
  • «Ազգային շարժում-ուժը միասնության մեջ է» — 27,18%, 36 մանդատ,
  • «Հայրենասերների դաշինք» — 3,14%, 4 մանդատ,
  • «Լեյբորիստական ​​կուսակցություն» — 1%, 1 մանդատ,
  • «Քաղաքացիներ-Ալեկո Էլիսաշվիլի» — 1,33%, 2 մանդատ,
  • «Գիորգի Վաշաձե — Շինարար ռազմավարության» — 3,15%, 4 մանդատ,
  • «Գիրչի» — 2,89%, 4 մանդատ,
  • «Վրացական երազանք-ժողովրդավարական Վրաստան» — 48,22%, 60 մանդատ,
  • «Լելո» — 3,15%, 4 մանդատ:

Վրաստանի բոլոր 30 մեծամասնական շրջաններում հաղթել են «Վրացական երազանքի» թեկնածուները:

Բացի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունից, խորհրդարան անցած բոլոր 8 կուսակցությունները համարում են, որ ընտրությունները կեղծված են:

 aliq.ge

25 Հունվար, 2021 14:01
171
; ;