ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը Հայաստանի և Արցախի բնակչության շրջանում առողջ ապրելակերպի արմատավորման, երիտասարդությանը մարզական խմբակներում ընդգրկելու, համայնքներում սպորտի օրերի անցկացման նպատակով կազմակերպելու է մարզական փառատոն:

ԿԳՄՍ նախարարի համապատասխան հրամանով հաստատված կանոնակարգի համաձայն՝ փառատոնը կկայանա աշնանը Հայաստանի 48 և Արցախի Ստեփանակերտ ու Ասկերան քաղաքներում, յուրաքանչյուրում՝ մեկ օր: Մարզական միջոցառմանը կարող են մասնակցել քաղաքային և գյուղական համայնքների, ուսումնական հաստատությունների, մարզադպրոցների և այլ մարզական կազմակերպությունների թիմերը, մրցումները կանցկացվեն 7 մարզաձևից.

1)

Կշռաքարի բարձրացում (16 կգ, աջ կամ ձախ ձեռքով)

-

Անհատական մրցումներ. կարող են մասնակցել բոլոր ցանկացողները:

Վարժությունը կատարվում է ազատ ոճով, այն համարվում է կատարված, եթե կշռաքարը բարձրացվել և պահվել է գլխավերևում։

2)

Շախմատ (անհատական մրցումներ)

-

Խաղի տևողությունը` 20 րոպե:

3)

Նարդի (երկար, անհատական մրցումներ)

-

Մրցումներն անցկացվում են գործող կանոնների համաձայն՝ երեք խաղափուլով։

4)

Ազգային կոխ ըմբշամարտ (պատանիներ, անհատական մրցումներ)

-

Մրցումներն անցկացվում են մեկ քաշային կարգով` համաձայն գործող կանոնների, քաշային կարգերն ընտրում են կազմակերպիչները:

5)

Բազկամարտ (աջ ձեռքով, անհատական մրցումներ)

-

Մրցումներն անցկացվում են մարզաձևի գործող կանոնների համաձայն, օլիմպիական մրցակարգով:

6)

Մինի ֆուտբոլ (թիմի կազմը` 8 հոգի)

-

Խաղերն անցկացվում են գործող կանոնների համաձայն, մինի խաղահրապարակներում։ Տարիքային սահմանափակում չկա։ Խաղի տևողությունը՝ 30 րոպե (15 + 15), 5 րոպե ընդմիջում:

7)

Մասսայական վազքարշավ (1000 մետր, անհատական մրցումներ, տղա-աղջիկ)

-

Կարող են մասնակցել բոլոր ցանկացողները: Մրցումներն անցկացվում են աթլետիկայի գործող կանոնների համաձայն։

 

Փառատոնի անցկացման նախնական ժամանակացույցը

1) Կոտայքի մարզ – սեպտեմբերի 10-15-ը (ք. Հրազդան, ք. Աբովյան, ք. Չարենցավան, ք. Նոր Հաճն, ք. Ծաղկաձոր, ք. Բյուրեղավան, ք. Եղվարդ, գ. Գառնի),
2) Գեղարքունիքի մարզ – սեպտեմբերի 11-15-ը (ք. Գավառ, ք. Ճամբարակ, ք. Մարտունի, ք. Վարդենիս, ք. Սևան),
3) Տավուշի մարզ – սեպտեմբերի 13-16-ը (ք. Իջևան, ք. Դիլիջան, ք. Նոյեմբերյան, ք. Բերդ),

4) Լոռու մարզ – սեպտեմբերի 14-18-ը (ք. Վանաձոր, ք. Ալավերդի, ք. Ստեփանավան, ք. Սպիտակ, ք. Տաշիր, ք. Ախթալա, գ. Գուգարք),
5) Շիրակի մարզ – սեպտեմբերի 15-19-ը (ք. Գյումրի, ք. Արթիկ, ք. Մարալիկ, գ. Ամասիա, գ. Աշոցք, գ. Ախուրյան),
6) Արմավիրի մարզ – սեպտեմբերի 16-18-ը (ք. Արմավիր, ք. Էջմիածին, ք. Մեծամոր),
7) Արագածոտնի մարզ – սեպտեմբերի 16-18-ը (ք. Աշտարակ, ք. Ապարան, ք. Թալին),
8) Արարատի մարզ – սեպտեմբերի 17-20-ը (ք. Արտաշատ, ք. Արարատ, ք. Մասիս, ք. Վեդի),
9) Սյունիքի մարզ – սեպտեմբերի 19-23-ը (ք. Կապան, ք. Գորիս, ք. Սիսիան, ք. Քաջարան, ք. Մեղրի),
10) Վայոց ձորի մարզ – սեպտեմբերի 22-26-ը (ք. Եղեգնաձոր, ք. Վայք, ք. Ջերմուկ),
11) Արցախ – սեպտեմբերի 18-21-ը (ք. Ստեփանակերտ, ք․ Ասկերան):

Փառատոնի ավարտից հետո ՀՀ ԿԳՄՍ նախարարության համապատասխան հանձնաժողովը կընտրի 1-3-րդ տեղերը գրաված համայնքները, որոնք կպարգևատրվեն հավաստագրերով ու գավաթներով: Պարգևատրվելու են նաև առանձին մարզաձևերից 1-3-րդ տեղերը գրաված մարզիկները:

25 Հունվար, 2021 16:06
290
; ;