Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Ռուսաստանը պատրաստ է շուտով խաղաղության համաձայնագիր կնքել Ուկրաինայում հակամարտությունը լուծելու համար՝ հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
«Ես կարծում եմ, որ նա (Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը) պատրաստ է գործարք կնքել»,- ասել է ԱՄՆ նախագահը «Fox News»-ին տված հարցազրույցում՝ խոսելով Ուկրաինայում հակամարտության մասին։
«Շուտով։ Տանգոյի համար երկու մարդ է անհրաժեշտ, բայց նա պատրաստ է գործարք կնքել»։
Բացի այդ, Թրամփը կարծում է, որ Ուկրաինայում հակամարտությունը կարող է ավարտվել իր նախագահության ավարտից առաջ։
«Կարծում եմ՝ այո», - ասել է Թրամփը, երբ նրան հարցրել են, թե արդյոք հավատում է, որ Ուկրաինայի ճգնաժամը կկարգավորվի մինչև իր նախագահական ժամկետի ավարտը՝ 2029 թվականը։
«Ես կարծում էի, որ այն ավելի շուտ կավարտվի։ Ես կարծում էի, որ դա ամենահեշտը կլինի, քանի որ ես լավ հարաբերություններ ունեմ երկու առաջնորդների հետ էլ»,- հավելել է ԱՄՆ նախագահը։