Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Առնվազն ութ մարդ զոհվել է, ևս 20-ը վիրավորվել ԱՄՆ-ի կողմից ուրբաթ գիշերը Իրանի ենթակառուցվածքների ուղղությամբ իրականացված հարվածների հետևանքով՝ հայտնում է իրանական պետական IRNA գործակալությունը։

«Անցած գիշեր ԱՄՆ-ի կողմից մի շարք նահանգների ենթակառուցվածքների դեմ իրականացված հարձակումների հետևանքները հետևյալն են՝ ութ զոհ և 20 վիրավոր»,- գրել է գործակալությունը։

IRNA-ի տվյալներով՝ զոհվածները հարավային իրանական Հորմոզգան նահանգի բնակիչներ են, որտեղ հարվածների է ենթարկվել վեց կամուրջ։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ այդ նահանգում եղել է յոթ զոհ։

127