Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

2026 թվականի աշխարհի առաջնությունը ֆուտբոլային տոնից բացի վերածվեց Հոլիվուդի ու շոու-բիզնեսի «ամենաաստղային առաջնության»։ Եզրափակիչ հանդիպումը, որը կայացավ Նյու Ջերսի նահանգի Իսթ Ռադերֆորդ քաղաքում գտնվող «Նյու Յորք-Նյու Ջերսի» մարզադաշտում, գրավեց կինոյի, երաժշտության, սպորտի և քաղաքական աշխարհի ամենահայտնի դեմքերին։

Արգենտինայի և Իսպանիայի միջև կայացած եզրափակչին ներկա էին Թոմ Քրուզը, Մեթ Դեյմոնը և նրա կինը՝ Լուսիանա Բարոզոն, Ջեյ Զին և Բեյոնսեն, Ռիհաննան և ASAP Rocky-ն, Դեյվիդ և Վիկտորիա Բեքհեմները, Լեոնարդո ԴիԿապրիոյի ընկերուհի Վիտորիա Չերետին, Ուիլ Ֆերելը, Քևին Հարթը, Օսթին Բաթլերը, Սերենա Ուիլյամսը, Ֆարել Ուիլյամսը, Խավիեր Բարդեմը, Ջոն Համը, Սքոթ Իսթվուդը, MrBeast-ը, Ադրիեն Բրոուդին, Թրևոր Նոան, Ռիչարդ Գիրը, Ջեյսոն Սուդեյկիսը, Ջուլիա Գարները, Դուեյն Ուեյդը և Գաբրիել Յունիոնը, Ռոբ Գրոնկովսկին, Գեյլ Քինգը, Անյա Թեյլոր-Ջոյը, Աննա Վինտուրը, Սոֆիա Վերգարան, Բլեյք Լայվլինը։

Այնտեղ էր նաև Հոլիվուդյան ազդեցիկ զույգը՝ Սառա Ջեսիկա Փարքերը և Մեթյու Բրոդերիկը, Թիմոթի Շալամեն իր հոր՝ լրագրող Մարկ Շալամեի և ընկերուհի Քայլի Ջեների հետ։ «Դաշնակահարը» ֆիլմի գլխավոր հերոսին՝ Ադրիան Բրոդին, նույնպես, ֆիքսել են տեսախցիկները։

Մարզադաշտում էին նաև NBA-ի աստղեր Ջալեն Բրանսոնը, Կարլ-Էնթոնի Թաունսը և Վիկտոր Ուեմբանյաման, ինչպես նաև ռեփեր Future-ը, որի նոր՝ «The Real Me» ալբոմը հենց այդ օրերին գլխավորում էր երաժշտական հիթ-շքերթները։

Խաղից առաջ և ընդմիջման ընթացքում հանդիսատեսին սպասում էր տպավորիչ շոու։ Միջոցառումներին մասնակցեցին Մադոննան, Շակիրան և Ջասթին Բիբերը՝ դարձնելով աշխարհի առաջնության եզրափակիչը ոչ միայն ֆուտբոլային, այլև երաժշտական մեծ իրադարձություն։

Եզրափակչին ներկա էին նաև բազմաթիվ բարձրաստիճան պաշտոնյաներ։ VIP օթյակում էին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և առաջին տիկին Մելանյա Թրամփը, ՖԻՖԱ-ի նախագահ Ջաննի Ինֆանտինոն, Մեքսիկայի նախագահ Կլաուդիա Շեյնբաումը, Կանադայի վարչապետ Մարկ Քարնին, Իսպանիայի թագավոր Ֆիլիպ VI-ը և թագուհի Լետիսիան, Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը, ինչպես նաև Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռաֆայել Լուսանը։

Հատուկ ուշադրության արժանացավ նաև լեգենդար «The Rolling Stones» խմբի մենակատար Միք Ջագերի ներկայությունը։ 82-ամյա ռոք աստղը խաղին հետևում էր տրիբունաներից՝ հերթական անգամ ապացուցելով, որ ֆուտբոլի մեծ երկրպագու է։

Ֆուտբոլային բարձրակարգ հանդիպումը, համաշխարհային աստղերի ներկայությունը, երաժշտական շոուն և քաղաքական առաջնորդների մասնակցությունը 2026 թվականի աշխարհի առաջնության եզրափակիչը դարձրեցին ՖԻՖԱ-ի պատմության ամենաաստղային և ամենաքննարկված եզրափակիչներից մեկը։

 

 

 

 

 

234