Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել են «Հայաստանի Հանրապետության լեզվական պետական քաղաքականության հիմնադրույթները», որոնք սահմանում են լեզվական պետական քաղաքականության տեսլականը, սկզբունքները, չափումները, իրականացման և արդյունքների գնահատման մեխանիզմները։ Այս մասին հայտնել են ՀՀ ԿԳՄՍՆ-ից:

Հիմնադրույթների նպատակն է մշակել ՀՀ լեզվական բազմազանության պահպանմանը, լեզվական կենսունակ միջավայրի ապահովմանն ու շարունակական զարգացմանն ուղղված միասնական քաղաքականություն։

Հիմնադրույթներով ընդգծվում են ներառականությունը, սոցիալ-հաղորդակցական համակեցության մշակույթի ամրապնդումը և լեզվական բազմազանության պահպանումը՝ արձագանքելով նաև ժամանակակից թվային և տեխնոլոգիական մարտահրավերներին։

Հիմնադրույթները հիմք են դառնալու լեզվի բնագավառում հետագա ռազմավարությունների, ծրագրերի և օրենսդրական փոփոխությունների մշակման համար։

116