Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ռուսաստանը մտադիր է շարունակել իր ճանապարհը դեպի լիակատար հաղթանակ՝ Ուկրաինայում խաղաղ կարգավորման հեռանկարների բացակայության պայմաններում։ Այս մասին ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Նա ընդգծել է, որ Ռուսաստանը շարունակում է իր նպատակներին հասնել ռազմական ճանապարհով, սակայն խաղաղ կարգավորումը մնում է նախընտրելի։

«Խաղաղության հեռանկարների բացակայության դեպքում մենք կշարժվենք մինչև վերջ՝ դեպի լիակատար հաղթանակ»,- ասել է Կրեմլի խոսնակը։

272