Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Բաքուն Իրանը համարում է եղբայրական երկիր։ Այս մասին, ըստ թուրքական «Milliyet» թերթի, հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնականը Հիքմեթ Հաջիևը՝ անդրադառնալով այն պնդումներին, թե Ադրբեջանի տարածքն իբր օգտագործվում է «Մոսադի» կողմից։

«Նախ՝ տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը մեզ համար հիմնարար սկզբունքներ են։ Երկրորդ՝ Ադրբեջանը երբեք թույլ չի տա, որ իր տարածքն օգտագործվի հարևան երկրի դեմ որևէ միջամտության համար։ Երրորդ՝ այնտեղ ապրող մարդկանց նկատմամբ մենք բարոյական պարտավորություն ունենք։ Ինչպես արդեն ասել եմ, սահմանի այն կողմում ապրող մարդիկ՝ անկախ նրանց ազգային պատկանելությունից և կրոնական համոզմունքներից, մեր եղբայրներն են։ Ինչպե՞ս կարող ենք դա թույլ տալ։ Չորրորդ՝ ինչպե՞ս է դա ընդհանրապես հնարավոր տեխնիկական տեսանկյունից։ Ինչպե՞ս պետք է նրանք Իսրայելից հասնեին այստեղ։ Նրանք ստիպված կլինեին անցնել Թուրքիայի տարածքով։ Ո՛չ Թուրքիան, ո՛չ Ադրբեջանը դա թույլ չէին տա։ Այդ դեպքում ինչպե՞ս կարող էր դա տեղի ունենալ»,- ընդգծել է Հիքմեթ Հաջիևը։

148