ՀՀ կառավարության որոշմամբ՝ վեց ամսով կարգելվի ցեմենտի ներկրումը: Որոշման համար հիմք է հանդիսացել «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 47-րդ հոդվածը և 7-րդ հավելվածը:

«Նախագծի ընդունումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության համար ռազմավարական նշանակություն ունեցող ապրանքի (ցեմենտ) ներքին շուկայի և տեղական արտադրությունը պաշտպանելու, ինչպես նաև ցեմենտի ներմուծման հետ կապված կարգավորումները Եվրասիական տնտեսական միության օրենսդրությոնը համապատասխանեցնելու անհրաժեշտությամբ»,- նշված է Կառավարության որոշման նախագծի հիմնավորումների մեջ:

1lurer.am

325