ՆԳՆ ոստիկանության ծառայողները մայրաքաղաքի մի շարք հատվածներում ուժեղացված ծառայություն են իրականացրել (տեսանյութ)
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Հանցավորության կանխարգելման և բացահայտման նպատակով ՆԳՆ Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները Երևանի պարեկների հետ մայրաքաղաքի մի շարք հատվածներում ուժեղացված ծառայություն են իրականացրել:
Ուժեղացված ծառայության ընթացքում ստուգվել են քրեական ենթամշակույթի նկատմամբ հակումներ ունեցող անձանց հնարավոր հավաքատեղիներն ու օպերատիվ տեղեկություններով ստացված մի շարք հասցեներ։
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում հայտնաբերվել են ճանապարհային երթևեկության կանոնները խախտող անձինք, տարբեր տեսակի թմրամիջոցներ, զենք-զինամթերք։
ՆԳՆ ոստիկանության կողմից իրականացվող ուժեղացված ծառայությունները շարունակական են։
10 Օգոստոս, 2026 21:10
257
Հալաբյան փողոցում շորի մեջ փաթաթված նորածին է հայտնաբերվել․ ՆԳՆ
10 Օգոստոս, 2026 22:06
Երևանում տրանսպորտայի միջոցը երկրորդ շարքում կայանելու համար կազմվել է 17024 արձանագրություն
10 Օգոստոս, 2026 17:11
Տրանսպորտայի միջոցը երկրորդ շարքում կայանելու համար արձանագրությունները նախորդ տարվա համեմատ 172%-ով ավելի են
10 Օգոստոս, 2026 14:34