Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Պերսեիդների ամառային «լուսային շոուն» կրկին տեսանելի է, և դիտման պայմանները հատկապես բարենպաստ են Հյուսիսային կիսագնդում։ Երկնաքարային հոսքի գագաթնակետը՝ չորեքշաբթի երեկոյից մինչև հինգշաբթի առավոտ, համընկնում է Իսպանիայում, Իսլանդիայում և Գրենլանդիայում տեսանելի արեգակի ամբողջական խավարման, ինչպես նաև վեց մոլորակի շքերթի հետ։ Սակայն երկնաքարերի դիտման լավագույն պահը կլինի ամբողջական խավարումից հետո։
NASA-ի տվյալներով՝ իդեալական պայմաններում մեկ ժամում հնարավոր է տեսնել 50-ից 100 երկնաքար։ Առանձին երկնաքարեր մութ երկնքում կարելի է տեսնել գրեթե ցանկացած գիշեր։ Իսկ երկնաքարային հոսքերը սովորաբար վերածվում են տպավորիչ երկնային շոուի և ամեն տարի դիտվում են մոտավորապես կանխատեսելի ժամանակահատվածներում, երբ Երկիրն անցնում է գիսաստղերի, իսկ երբեմն նաև աստերոիդների թողած բեկորների հետքերով։ Դիտման լավագույն ժամանակահատվածը կեսգիշերից մինչև լուսաբացն է, երբ Պերսևս համաստեղությունը բարձր է հյուսիսային երկնքում։