Հալաբյան փողոցում շորի մեջ փաթաթված նորածին է հայտնաբերվել․ ՆԳՆ
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Օգոստոսի 10-ին՝ ժամը 20.43-ին, ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Հալաբյան փողոցի 13 շենքի մոտ շորի մեջ փաթաթված նորածին երեխա կա։
Այս մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից։
Ահազանգը փոխանցվել է ՆԳՆ քրեական և համայնքային ոստիկաններին ու շտապօգնության ծառայությանը։
Ոստիկանների օպերատիվ գործողությունների շնորհիվ նորածինն արագ տեղափոխվել է բժշկական կենտրոն։
Այս պահին նրա վիճակը գնահատվում է բավարար։
ՆԳՆ ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցառումները բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։
10 Օգոստոս, 2026 22:06
391
ՆԳՆ ոստիկանության ծառայողները մայրաքաղաքի մի շարք հատվածներում ուժեղացված ծառայություն են իրականացրել (տեսանյութ)
10 Օգոստոս, 2026 21:10
Երևանում տրանսպորտայի միջոցը երկրորդ շարքում կայանելու համար կազմվել է 17024 արձանագրություն
10 Օգոստոս, 2026 17:11
Տրանսպորտայի միջոցը երկրորդ շարքում կայանելու համար արձանագրությունները նախորդ տարվա համեմատ 172%-ով ավելի են
10 Օգոստոս, 2026 14:34