Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Օգոստոսի 10-ին ՆԳՆ  ոստիկանության ծառայողներն ուժեղացված ծառայություն են իրականացրել Լոռու, Կոտայքի և Արմավիրի մարզերում, Երևանի Էրեբունի վարչական շրջանում ու Մետրոպոլիտենի կայարաններում։

ՆԳՆ ոստիկանությունից հայտնում են, որ ոստիկանները շրջայցեր և ստուգողական միջոցառումներ են իրականացրել բակային տարածքներում, հավաքատեղիներում և հանրային այլ վայրերում։

Թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով մի խումբ անձինք տեղափոխվել են Համայնքային ոստիկանության տարածքային բաժիններ։

Ուժեղացված ծառայության արդյունքում հայտնաբերվել են մարտական, մեկնարկային և գազային ատրճանակներ, դանակներ, կռփազենք, թմրամիջոցի զանգվածով փաթեթներ։ Հայտնաբերվել են նաև առանց վարորդական իրավունքի վկայականի տրանսպորտային միջոց վարելու և ճանապարհային երթևեկության այլ կանոններ խախտած վարորդներ։

Հանրային անվտանգության ապահովման, հանցավորության կանխարգելման և իրավախախտումների բացահայտման նպատակով ուժեղացված ծառայությունները շարունակվում են։

215